Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Տարոն Մարգարյանը Սբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին

Տարոն Մարգարյանը Սբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին
06.01.2017 | 12:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին, որ մատուցվել է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է տնօրհնեքի կարգ:

Դիտվել է՝ 3121

Մեկնաբանություններ